▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք առաջին մարդն եք, որ ինձ մեղադրում եք դիվանագիտական լինելու մեջ․ Վահե Գրիգորյանը՝ Մելքումյանին

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին խնդրեց գնահատել նախորդ տասը տարիների ընթացքում  ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը և հարցրեց՝ արդյո՞ք ՍԴ-ն կարողանալու է այսուհետ անաչառ և ազնիվ սպասարկել այն հարաբերությունները, որոնք դեռևս չեն փոփոխվել։

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀՀ-ում վերջին տասնամյակի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ինդեքսը միջազգային կազմակերպությունների կողմից գրանցված է եղել, որոնց մեծ մասի հետ համաձայն եմ։ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մասին կարող ենք պատկերացում կազմել նաև ՄԻԵԴ-ում գործերի տեղատարափից։ Սահմանադրական դատարանն էլ վերափոխումների խոր անրաժեշտություն ունի, որը կփոխի երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը»,- ասաց Գրիգորյանը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Մելքումյանն ասաց, որ հասկանում է ՍԴ դատավորի թեկնածուի դիվանագիտական պատասխանների  ուղղորդությունը։

Մելքումյանին ի պատասխան Վահե Գրիգորյանն ասաց․ «Դուք առաջին մարդն եք, որ ինձ մեղադրում  եք դիվանագիտական լինելու մեջ՝ մարդու իրավունքների վիճակը Հայասատանում գնահատելու հարցում»։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին