▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ–ն կրկին դեմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին. Շարմազանով

ՀՀԿ–ն երկուշաբթի դեմ քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Այս մասին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ–ն իր կարծիքը հայտարարությամբ տարածել է եւ այդ կարծիքը բացառապես քաղաքական է, տրամաբանական է եւ փոփոխության ենթակա չէ, որովհետեւ ինչպես այս կամ այն ուժը իրավունք ունի իր ֆունդամենտալ կարծիք ունենալու, այնպես էլ մենք»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա խնդրեց, սա չդիտարկել որպես «ինադու քայլ», քանի որ իրենք մեկ անգամ չէ, որ ասել են՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի փոխել Ընտրական օրենսգիրք։

«ՀՀԿ–ն քաղաքական ուժ է եւ, ի տարբերություն տարբեր քաղաքական ուժերի, որոնք մինչեւ 12–ը մի բան են ասում, կեսօրից հետո մեկ այլ բան, երեկոյան լրիվ ուրիշ բան են անում, մենք ունենք սկզբունք»,–ասաց նա։

 

 

 

Շարմազանովը բացատրեց, որ իրենց համար ընդունելի է կամ փոփոխված Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալ մայիս–հունիսին, ինչպես ի սկզբանե հայտարարվել էր, կամ հապճեպ՝ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով։

Մանրամասն՝ news.am-ի տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին