▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե եղել են պատվիրատուներ, ապա դա բացահայտվելու է. Դավիթ Տոնոյանը՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին

«Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվելու է, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է:

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե իրականում եղել են պատվիրատուներ, ապա դա բացահայտվելու է»,- այսօր Եռաբլուրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Մեր սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր, ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որ կատարվել էր Հոկտեմբերի 27-ին, և իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար՝ մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»,- ասաց Դ. Տոնոյանը:

Կարդացեք նաև՝ Կարծում եմ՝պատահական է եղել. Դավիթ Տոնոյանը՝ Նախիջևանի ուղղությամբ կրակոցների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին