▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի հաստիքացուցակը կկրճատվի, գումարը կտնտեսվի, իսկ Կամո Արեյանին կառաջարկվի լինել իմ խորհրդականը

Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում. այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

 

«Հաստիքացուցակն ընդունվեց, և ես կկարողանամ պաշտոնապես իմ օգնականների ու խորհրդականներին ընդունել աշխատանքի, այս պահին ես ունեմ մեկ խորհրդական, ով աշխատում էր հասարակական հիմունքներով, նա այժմ կարող է ընդունվել աշխատանքի, Կարեն Հարությունյանի մասին է խոսքը, իսկ ինչ վերաբերում է խորհրդականներին, ես պետք է որոշում կայացնեմ: Փոփոխություն լինելու է հաստիքացուցակում, և օրինակ, եթե նախկինում 7 խորհրդական կար, այժմ ես կարող եմ ունենալ 2 խորհրդական, և մյուս խորհրդականների համար նախատեսված աշխատավարձը կտնտեսվի բյուջեում»,-ասաց Հայկ Մարությանը:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի տեղակալներ Կամո Արեյանին և Վահե Նիկոյանին, Հայկ Մարությանն ասաց. «Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին