▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի. ՌԴ ԱԳՆ

 

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արած հայտարարությունները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»  (առանձնապես չթաքցնելով, որ խոսքը ՌԴ–ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաեւ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսական փոխարեն։

 

 

Երեւանում Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի։ Հրաշալի միտք է հնչել հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Հայաստանի համար իրապես արմատապես կարեւոր է ամբողջապես ինքնիշխան լինելը, ոչ թե կախյալ կամ ենթակա լինել արտաքին ազդեցությանը։ Լավ կլիներ, որ Ջ. Բոլթոնը խորհեր սեփական խոսքերի շուրջ։

 

Կարդացեք նաև՝ 

Վիգեն Սարգսյանի ձեւակերպումը ինձ համար որեւէ կերպ հիմնավոր չի հնչում. Արարատ Միրզոյան

Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պիտի ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին