▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանը ներողություն է խնդրում

 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը ներողություն է խնդրել, որ «Լույս» դաշինքն այլևս չկա։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:
«Հանրապետություն» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում...»:

 

Հավելենք, որ «Լույս» դաշինքը ստեղծվել էր Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքն ավագանու ընտրությանը մասնակցել էր միասնական թեկնածուով և հայտնվել էր երրորդ հորիզոնականում: Դաշինքի ցուցակը գլխավորել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին