▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք չհայտնվենք, բա էլ ո՞վ պետք է հայտնվի ԱԺ-ում. Մարուքյան

 

 

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանը հայատարարեց, որ  «Լուսավոր Հայաստանը» ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակովշ, իսկ ցուցակում նշված կլինեն քաղաքացիական տարբեր խմբերի, կուսակցությունների անդամներ, որոնք կառաջարդվեն ռեյտինգային ընտրակարգով:

Մարուքյանի խոսքով՝ հին Ընտրական օրենսգիրքը ուժի մեջ մնալու հանգամանքը, նաև ռեյտինգային ընտրակարգն իրենց ազդեցությունն ունեցել են մեր բոլորի որոշումների կայացման վրա:

 

 

«Մենք գտնում ենք, որ լավագույն տարբերակը սա էր։ Ավելին՝ մյուս կողմից մեր համագործակցության հնարավորությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» դաշինքի, թե «Հանրապետություն» կուսակցության հետ սպառված չեն: Ապագայում նման հնարավորությունների դեպքերում ի շահ Հայաստանի և ի բարօրություն քաղաքացիների նման համագործակցություններ հնարավոր են»,-նշեց նա: Հարցին, թե խորհրդարան անցնելու հնարավորություններն ավելի մեծ է առանձին-առանձին մասնակցելո՞ւ դեպքում, թե՞ «Լույս» դաշինքով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը պատասխանեց. «Մենք այդ հարցին չենք նայել զուտ անցողիկության, չանցողիկության ֆորմատով, նայել ենք ընտրական իմաստով ավելի մոբիլ լինելու առումով։ Ես կարծում եմ, որ երկու ուժերն էլ հայտնվելու հնարավորություն ունեն նաև այս ֆորմատով։ Մտահոգություն չունեմ, որ ուժերը չեն հայտնվի։ Եթե մենք չհայտնվենք, բա՞ էլ ով պետք է հայտնվի»։

Մանրամասները՝տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին