▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները. Արմեն Աշոտյան

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել։

Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։

Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետեւից վայրահաչող Ալիեւի հանդգնությունը։

Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։

Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելիւ ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։

Մտածեք, ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։

Ալիեւը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին