▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրությունների արդյունքում հայ թեկնածուներն անցել են ԱՄՆ Կոնգրես

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական արդյունքների համաձայն` Կոնգրես են անցել նաև հայ օրենսդիրներ Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուին և Ջեքի Սփիրին. հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի  ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող  Աննա Աստվածատուրյան Թըրքոթը երկրորդ անգամ է վերընտրվել է Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի կազմում: Բաքվի ջարդերի ժամանակ նա ընտանիքի հետ փախուստի է դիմել: Ներկայումս Արցախի անկախության հարցով միջազգային հարգանք վայելող փաստաբան է:

 

 

Նյու Յորքից Կոնգրես է անցել դեմոկրատ Էնթոնի Բրինդիզին է, նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ: Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է:

Կոնգրես անցած մյուս հայերն են Աննա Էշուն և Ջեքի Սփիրը: Ի դեպ, նրանք վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին