▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալների հետևանքն ենք այսօր քաղում. կարգին հանրապետականները պետք է կարողանան ուղղել դրանք. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը վստահ է, որ ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններում միանշանակ ճիշտ քայլ է:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին նա հայտնել է ԳԱԼԱ TV-ի հետ զրույցում:Նա ողջունում է ՀՀԿ քաղաքական ֆիգուրների՝ Վիգեն Սարգսյանի, Էդուարդ Շարմազանովի և մյուսների հաստատակամությունը և գտնում է, որ ներկուսակցական պայքարում (մասնակցել ընտրություններին, թե ոչ) պետք է հաղթի մասնակցությունը: Ըստ Շուշան Պետրոսյանի՝ ՀՀԿ-ի մասնակցությանն այսօր դեմ են նրանք, ովքեր ժամանակին խաղացել են կուսակցության վարկանիշի հետ, և նրանց այսօր չի հետաքրքրում այդ կուսակցությունը:

«Սխալների մասին ես ընդհանրապես սիրում եմ խոսել իմ ընտանիքում, բայց այո, կարծում եմ, սխալների արդյունք էր այն, ինչ այսօր ունենք: Սխալների հետևանքն ենք այսօր քաղում: Եվ կարծում եմ՝ լավ հնարավորություն է, հրաշալի հարթակ է խորհրդարանական ընտրությունները, որ ՀՀԿ-ի իսկական կորիզը, կարգին հանրապետականներին հնարավորություն տրվի աշխատել և, այո, ուղղել սխալները»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Հետևեք, նոր «վերլուծություններ» արեք, ոչ թե ասեք՝ պատգամավոր է դարձել, գիրացել է. Շուշան Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին