▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Անորոշություն է, որևէ մեկը չգիտի՝ այս ընտրությունից հետո ինչ է լինելու մեր երկրում. Հովիկ Չարխչյան

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

Զոհրաբ Մնացականյանը Թբիլիսիում հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Էրդողանի աշխատակազմը պատասխանել է Փաշինյանին

Մենք պատրաստ չենք մասնակցել մեզ պարտադրված խաղին. ԱԺՄ-ն փոշմանել է. չի մասնակցի ընտրություններին



2018-11-08 14:32:05

 

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունն այսօր հատարարություն է տարածել, որի միջոցով տեղեկացրել է, որ որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«ԱԺՄ կուսակցությունը 1991-2008 թթ. մեծ դերակատարում է ունեցել մեր պետության կյանքում: Այս տարիներին պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվելու հետեւանքով կուսակցության դերակատարումը քաղաքական դաշտում հետզհետե նվազել է: Երբ հայտարարվեց 2019 թ. գարնան վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մեր կուսակցությունը որոշում կայացրեց անպայման մասնակցել, եւ մենք մեծ ոգեւորությամբ սկսեցինք քննարկումների փուլը:

Մենք նախատեսել էինք իրավիճակի կայունացումից հետո աշնան կեսերից մշակված քայլերի հերթականությամբ համալրել եւ զարգացնել մեր կուսակցությունը, լայն քննարկումների միջոցով թարմացնել մեր գաղափարական սկզբունքներն ու ծրագրերը՝ նախապատրաստվելով գարնան ընտրություններին:

Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն եւ մեր կարծիքով՝ պետական եւ ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբեր ամսին:

 

 

 

 

 

 

 

 

Մենք, ինչպես եւ մի շարք այլ կուսակցութուններ, պատրաստ չենք եւ չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաեւ չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը: Այս իրավիճակում հասարակությանը հնարավորություն չի տրվում  ընտրություն կատարելու գաղափարների եւ ծրագրերի միջեւ, մասնակցելու մեր պետության, հասարակության ապագայի տեսլականի ձեւավորմանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում եւ տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը եւ զարգացմանը:

Մենք կգնանք այդ ճանապարհով:

Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է:

Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման եւ զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.