▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը տեղյակ է

Մամուլում հաճախ է հայտնվում տեղեկություն, թե այս կամ այն անձը, որոնք եբեմն նաև կապ ունեն նախկին իշխանությունների հետ, հայտնվելու է  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում:

Աղմուկից ու դժհոգություններից հետո ՝դրանք հերքվում են  ՔՊ պատասխանատուների կողմից, սակայն իրականությունն այն է, որ իշխանության հատ ու կենտ ներկայացուցիչների կողմից նման բանակցություններ իրոք տեղի են ունենում, սակայն՝ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության ու առավել ևս ՝ իմացության ու հույսով, թե կկարողանան ստանան վարչապետի պաշտոնակատարի համաձայնությունն ու «դաբրոն»:

 

 

 

Asekose.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն արդեն տեղյակ է նման մեկ-երկու դեպքից, ինչպես նաև՝   նույն անձանց կողմից իրենց ընկերներին պաշտոններում տեղավորելու ինքնագլուխ փորձերից:

Մեր աղբյուրը նշում է, թե  չի բացառվում, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը կոնկրետ գործողություն կամ նկատողություն չանի տվյալ անձանց, սակայն փաստն արդեն նրա կողմից  ընկալվել է մեծ «մինուս» այդ անձանց գործունեությունում, որն ուշ թե շուտ իր հետևանքն ունենանալու է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին