▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ՝ նոր խորհրդարանում իմ փորձը, սկզբունքայնությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի հայրենակիցներ,

Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին եւ առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ լինելու եմ նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։

Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը եւ վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին եւ ժողովրդին։

 

 

 

 

 

 

 

 

Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված եւ քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը ՝ դիմելու ձեզ եւ ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։

Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար։

Հարգանքով՝ Արմեն Աշոտյան»:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

Կարդացեք նաև՝ Բա հաջողություն չե՞ք մաղթում մեզ. Վիգեն Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին