▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ՝ Վիգեն Սարգսյանը կքվեարկի սեփական կուսակցության օգտին, քվեարկողները դժվար թե շատ լինեն. ՔՊ մամուլի խոսնակ

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը.


«Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ժողովրդավարության, տնտեսության և այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը և կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետև տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ ՀՀԿ ցուցակը ինքն է գլխավորելու, բայց թեկնածուների մասին առայժմ հրաժարվում է խոսել. «Օրենքով սահմանված կարգով ցուցակը կներկայացնենք ԿԸՀ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր նաև.

«Ես տեսնում եմ ուժերի, որոնք կարող են ունենալ տարբեր տիպի ռեսուրսներ, ես տեսնում եմ նաև հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ուզենալ այդ ուժերին մի փոքր թաքուն կամ մի քիչ ավելի բացահայտ սատարել, որպեսզի ունենա ավելի հարմար ընդդիմություն խորհրդարանում: Վեճը մեկ բանի մասին է. մենք ունենալու ենք մի՞ բևեռ խորհրդարանում, թե բանավեճ:

Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր ձգտման մեջ՝ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քանի որ այլընտրանք պետք է, որ չտեսնի որպես բանավեճի գործընկեր, եթե նա դա չանի, ուրեմն  նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին