▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կանչվել. ո՞վ է նոր դեսպանը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

 



«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:  

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արա Սահակյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրի մեջ:

Ներկայացնում ենք Գագիկ Ղալաչյանի կենսագրական տվյալները. 

Ծննդյան թիվ և վայր՝ 1969թ. մարտի 4, ք․ Լվով (Ոկրաինա)

Կրթություն՝ 1986-1989թթ. Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ՝ թուրքերեն լեզու և գրականություն

1989-1992թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ պատմաբան, պատմության ուսուցիչ

1993-1995թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

1996-1997թթ. Աթենքի համալսարանի տնտեսագիտության, իրավունքի և կառավարման ֆակուլտետի քաղաքական գիտությունների և կառավարման բաժնի ասպիրանտուրա

Աշխատանքային գոոծունեություն՝

1993-1995թթ.  ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի կցորդ

1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպական երկրների վարչության 2-րդ եվրոպական բաժնի 3-րդ, ապա 2-րդ քարտուղար

 

1997-1999թթ.  Հունաստանում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

1999-2000թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

2000-2001թթ.  ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ

2001-2003թթ.  ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Գլխավոր քարտուղարին կից ՀՀ լիազոր ներկայացուցիչ

2002-2003թթ.  ՀԱՊԿ մշտական խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

2004-2007թթ.  ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

2007-2009թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

2009-2016թթ. Հունաստանի Հանրապետությունում, Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Աթենք)

2010-2016թթ․ Սերբիայում, Ալբանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Աթենք)

2013-2016թթ․ Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Աթենք)

Օտար լեզուներ՝

անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, հունարեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին