▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ. ՀՀԿ խորհուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների արդյունքների հանրային ընկալումը հստակ կապվում է իշխանափոխության, բայց ոչ կառավարության գործունեության հետ: Այս մասին ասվում է ՀՀԿ խորհրդի նիստից հետո հրապարակված քաղաքական բանաձևում: «Անժխտելի է հասարակական սատարման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: Այդուհանդերձ, ակներև են թույլ տրված լրջագույն սխալները»,- ասված է հայտարարության մեջ: ՀՀԿ խորհրդի կողմից առանձնացված սխալները ներկայացնում ենք ստորև.

 

 

 

 

 

 

 

1. Հռչակված տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների: Գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները:

2. Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով:

3. Տնտեսավարողների նկատմամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ: Լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցվել արտասահմանյան ներդրողները, ինչը լրջագույն հարված է երկրի միջազգային վարկանիշին:

4. Բացահայտ անտեսվում են բանկային գաղտնիքի սկզբունքները, ընդ որում, այդպիսի մոտեցման արդյունքում ձեռքբերված տվյալները նաև հրապարակվում են:

 5. Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևույթին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը:

6. Այս ամենը փորձ է արվում թաքցնել թվերի և տոկոսների անկանոն և մասնակի օգտագործման միջոցով: Դրա վառ դրսևորումն էր վարչապետի կողմից տնտեսության զարգացման «փաստերի» թվարկումը խորհրդարանում, որը բխեցվում էր վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների շահարկման վրա:

7. Անհանգստություն է առաջացնում վարած կադրային քաղաքականությունը: Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե արհեստավարժության սկզբունքով:

 8. Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք: Հաջողության կեղծ պատկերն ամրագրելու համար վարչապետը պարբերաբար ամպագոռգոռ հայտարարություններ է անում երկրում կոռուպցիան վերացված լինելու, օլիգարխիան արմատախիլ արված լինելու մասին:

9. Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր նախագիծ 7 քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են: 

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

Մարտի 1-ին Փաշինյանը եղել է բախումների հրահրողներից մեկը. ՀՀԿ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին