▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ թիվ մեկ խորհուրդը հարգելի Հրաչին, որ չկրկնի իմ ու Շարմազանովի սխալները. Աշոտյան

 

«Հրաչ Հակոբյանը չունի քաղաքական կյանքի մեծ փորձ: Լավ է, որ երիտասարդ տարիքում դարձել է պատգամավոր, վստահ եմ, որ կունենա հնարավորություն՝ դառնալու ավելի փորձառու, շատ ավելի խոհեմ, ինչպես ես: Իմ թիվ մեկ խորհուրդը հարգելի Հրաչին, որ չկրկնի իմ ու Շարմազանովի սխալները: Թույլ մի տուր, որ ուրիշներն էլ այդ սխալները կրկնեն, որովհետեւ չափից ավելի մեծ գոռոզամտությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը, որը երբեմն շփոթում ենք հպարտության ու արժանապատվության հետ, որևէ լավ բանի չի բերում»:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարան չի անցնելու:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ-ից զատ քիչ ուժեր կան Հայաստանում, որոնք կարող են քաղաքական օրակարգ առաջադրել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես հասկանում են, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները փորձելով գովել «Լուսավոր Հայաստանին» փորձում են արջի ծառայություն մատուցել այդ կուսակցությանը, որովհետև Էդմոն Մարուքյանը ամեն կերպ փորձում է ամեն կերպ դիրքավորվել որպես ընդդիմություն: Երբ իշխանությունն սկսում է գովել ընդդիմությանը եւ ասում է՝ ՀՀԿ-ն չի անցնելու, անցնելու է այս մյուս ընդդիմությունը, հասարակությունը ևս մեկ կարեւոր ազդակ է ստանում, որ «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ ընդդիմություն, եթե Նիկոլ Փաշինյանի բարեկամը իրեն գովում է: Այդպես պետք չի անել»,-հայտարարեց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով Նիկոլ փաշինյանի աներորդին է, հայտարարել էր, որ հույս չունի, որ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն ընդհանրապես կլինի:  Ըստ նրա՝ այդ դերում կարող են լինել ասենք «Լուսավոր Հայաստանը» կամ «Մենք» դաշինքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին