▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի, շուքի տակ, հիշեք հետևյալը... Արմեն Աշոտյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը, որն անդրադարձավ երկու փոխվարչապետների` Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի այսօր տված հարցազրույցներին:

«Նայում եմ այսօր փոխվարչապետների հարցազրույցները, մեկը մյուսից ընտիր: Մի փոխվարչապետն ասում է`մենք մրցակիցներ չունենք, մյուսն ասում է` ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ: Տղեք, նորից ասեմ` մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները: Կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզությունից: Մի արեք դա: Փառք Աստծո, մի նախարար գտնվեց բարեկիրթ` ԿԳ նախարարը, այդ նախարարները միշտ բարեկիրթ են, ասաց, որ բոլորն էլ իրենց մրցակից են»,- ասաց Աշոտյանը եւ շարունակեց.

 

 

 

 

 

 

«Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի, շուքի տակ, հիշեք, որ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի դուխով կեպկեն, երրորդ տեղը լինի Նիկոլի հազը, դուք մեկա 80% ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ առաջադրվելու, առաջադրվի Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի առաջին տեղն եք գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղները քաղեք, բայց մի թմբկահարեք: Դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան լումա, որ այդ քաղաքական ժառանգությունը կարողանաք վերագրել ձեզ»:

 

 

 

 

 

 

 

 

Աշոտյանն անդրադարձավ նաեւ քաղաքական բանավեճին: «Եթե ուզում եք քաղաքական բանավեճ՝ խնդրեմ: Կարծում եմ` դա է ճիշտը, այլապես մենք կունենանք ժողովրդավարություն, ազատություն, բազմակարծություն, ճնշող մեծամասնություն՝ խորհրդարանում, որը մեզ որեւէ քաղաքական պրոդուկտ, օրակարգ չի կարող մեր ժողովրդին ներկայացնել»,- եզրափակեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին