▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ես՝ միամիտ լոռեցիս, կարծում էի Փաշինյանը ծննդյանս օրը նվեր կանի. Էդուարդ Շարմազանով

Մեր երկիրը թեւակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ եւ ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման եւ հավասար հնարավորությունների մասին: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա, մասնավորապես, նշեց. «Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի:

Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում եւ կարմիր գծերի պահպանում:

Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջեւ կանգնած են շուրջ 600 մարդ:

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր:

Ազգային եւ քրիստոնեական արժեքները ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի եւ Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ:

 

 

ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ եւս ոչինչ  չստացանք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին