▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդն իրավունք չունի՞ ինչ-որ տեղ գնա. Տարոն Մարգարյանն ապրում է Երևանում

Տարոն Մարգարյանը մեկնել է Մոսկվա, սակայն՝ ոչ մշտական  բնակության. Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Գևորգյանը, ով Երևանի նախկին քաղաքապետի մամուլի պատասխանատուն էր:

 

 

 

« Երբ մարդուն օդանավակայանում տեսնելը կարող է հիմք հանդիսանալ, որ պնդեն, թե ընդմիշտ հեռանում է երկրից, դա արդեն վեր է անգամ երևակայության սահմաններից։ Տարոն Մարգարյանն ապրել, ապրում ու ապրելու է Երևանում։ Թող որևէ մեկը չկասկածի անգամ, որ դա այդպես է»,-նշել է Արթուր Գևորգյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ համացանցում մի լուսանկար է տարածվել, որի  հեղինակը պնդում էր, թե Տարոն Մարգարյանին տեսել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Հայտնվում էր նաև, թե վերջինս ընդմիշտ լքել է Հայաստանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին