▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան

 ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:

 


      

 

 

 

 

 

 

 

 

     Պատվիրակությունը հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:

 

 



           Պատվիրակությունն ընդգծեց Իրանի ռեժիմի բացասական վարքագիծը առավելագույն տնտեսական և դիվանագիտական ճնշումներով փոխելուն ուղղված ԱՄՆ ջանքերը՝ միաժամանակ նախանշելով համագործակցության ոլորտներ գործընկեր պետությունների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը: 

 

 

 

 

 

 

 


            ԱՄՆ կառավարության պատժամիջոցների մասին մանրամասն տեղեկություններ ու դրանց առնչվող հարցերի պատասխանները կարող եք գտնել ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի հաճախակի տրվող հարցերի բաժնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին