▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 ամսվա ընթացքում 3 անգամ մտքափոխվեցին,նման ձևով ընդդիմություն չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի մասին

Եթե դուք ուշադիր հետեւել եք, մենք որեւէ հայհոյանքի տոնով, որեւէ նման հռետորաբանություն մենք չունենք. ընդհակառակը բոլոր քննադատությունները մենք տեղափոխում ենք քաղաքական դաշտ։

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե ՀՀԿ-ն նախկին ընդդիմության սխալներն է անում՝ վիրավորանքներով ու անգամ հայհոյանքներով քննադատելով գործող իշխանություններին, նշել է, որ իրենք որեւէ հայհոյանքի տոնով, որեւէ նման հռետորաբանություն չունեն. ընդհակառակը բոլոր քննադատությունները մտեղափոխում են քաղաքական դաշտ։:

Նա անդրադառնալով ՀՅԴ-ի քայլին, որը իշխանափոխությունից անմիջապես հետո մաս կազմեցին կառավարությանը, նշել է. «Մենք մեծ հարգանք ունենալով Դաշնակցության նկատմամբ, եթե դուք հիշում եք, կոալիցիոն մեր գործընկերները հենց առաջին օրը իշխանափոխության ժամանակ առանց լուրջ հետեւություն անելու, նրանք ջատագովներն էին իշխանափոխության, մաս կազմեցին կառավարությանը։ Հետո չգիտեմ ինչ–ինչ պատճառով ճանապարհի կեսից որոշեցին, որ պետք է ընդդիմություն դառնան։  Չգիտեմ ճանապարհի մյուս կեսին ինչ կորոշեն իրենք, բայց նման ձեւով ընդդիմություններ չեն ձեւավորվում։ 6 ամսվա ընթացքում 2–3 անգամ մտքափոխվեն, որ իշխանություն են, հետո պետք է դառնան ընդդիմություն»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, որ դա միայն Դաշնակցությանը չի վերաբերվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին