▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ունի 2 աքիլլեսյան գարշապար՝ արտաքին քաղաքականությունը և Արցախի հարցը. Աշոտյան

 

 

Նիկոլ Փաշինյանն ունի երկու աքիլլեսյան գարշապար՝ արտաքին քաղաքականություն և  Արցախի հակամարտության կարգավորումը. Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժանանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Երեկ Հ1–ի եթերում Վիգեն Սարգսյանը շատ արագ մերկացրեց Փաշինյանի գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը։ 

Շատ վտանգավոր է, որ այն մարդը, ով ընտրություններից հետո ներկայացնելու է Հայաստանն արտերկրում, այդ թվում արցախյան  կարգավորման շուրջ դիվանագիտական միջազգային շրջանակներում, չի տիրապետում հարցին եւ չունի հստակ տեսլական։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե իրենք կարծում են, որ հայ–ռուսական հարաբերությունների ճիշտ մակարդակն է, երբ ՌԴ նախագահը, կամ ԱԳՆ մամուլի խոսնակը առնվազն սխալ  եւ տարակուսելի են  հանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ապա այդ մակարդակը գուցե հարիր է գործող վարչակազմին, բայց ոչ երբեք հայ– ռուսական ռազմավարական հարաբերություններին»,– նշեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ «Ինձ ամենահարմար ընդդիմությունը ՀՀԿ–ն է». թեժ բանավեճ Վիգեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ

«Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում. ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել». Փաշինյան-Սարգսյան թեժ բանավեճ

«Քո կլասիկ ցավը տանեմ». Ծառուկյանը՝ Մարուքյանին

«Դուք ոստիկանության գնդապետ եք սպանել». Էդմոն Մարուքյանը՝ Վարուժան Ավետիսյանին

Ընտրություններին մասնակցող լիդերների բանավեճը Հ1-ի եթերում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին