▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի վերածննդի օրն է, սկսում ենք պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. Շարմազանով

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո Aysor.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար ճնշումների արդյունքում 60 հազար քաղաքացի մերժել է Նիկոլին ու այո ասել Շարմազանովին, Աշոտյանին, Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին և մեր ընկերներին։ Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է», - ասաց Շարմազանովը։

 

 

 

Ընդդիմության ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀԿ-ի մահը գուժողները չարաչար սխալվել են և Փաշնյանին խոսք ուղղեց. «Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»։

Ընտրությունների նման արդյունքները, Շարմազանովի կարծիքով, հիմք են դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։ Իսկ պայքարը շարունակելու են որպես արտախորհրդարանական ընդդիմություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: 

Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 48 811 ընտրող կամ  3.89%

«Իմ քայլը» դաշինք- 884 456 ընտրող կամ  70.43 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37 %

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6456 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 4122 ընտրող, 0.33 %

«Մենք» դաշինք- 25 174 ընտրող, 2. 00%

«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 389 ընտրող, 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 862 ընտրող, 1.82 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27 %

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին