▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․Փաշինյանի խոսնակը հակադարձում է Նազարբաևին

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով՝ կազմակերպության շրջանակներում», – ՀՀ վարչապետի խոսնակն այս խոսքերով է մեկնաբանել Ղազախստանի նախագահի այն հայտարարությունը, թե ինքը և մյուս պետությունների ղեկավարները պաշտպանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը։

 

 

 

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում առաջադրված Ստանիսլավ Զասին ու աջակցություն հայտնել նրան ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի կարգավիճակում։

 

 

 

«Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշել են պաշտպանել Ձեր թեկնածությունը, որ առաջադրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ»,- ասել է Նազարբաևը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին