▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնակառավարման առաջարկը ներկայացրեք նաև Արցախի ժողովրդին. Արարատ Միրզոյանի խորհուրդը Մամեդյարովին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

 

 

 

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»։

 

Կարդացեք նաև՝ Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»

Բաքուն պատրաստ է Ղարաբաղին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել. Մամեդյարով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին