▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոսում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք. Փաշինյանը՝ Պուտինին

Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը հետաքրքիր դրվագ է ներկայացրել  Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների նախկին խոսակցությունից:

 

 

Հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը և սկսել է փաստարկներ ներկայացնել նրա ազատ արձակման և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

 

Իր հերթին Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցել է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է:

Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են, նա ասել է. «Դուք հասկանում եք՝ նա իմ ընկերն է», ինչին Փաշինյանը պատասխանել է. «Ափսոսում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին