▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ են ասել՝ պոչավոր սուտ... Ստյոպա Սաֆարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանի ինքնակենսագրականի հերթական չափաբաժնից «իմանում ենք»՝
     —չլիներ Տեր-Պետրոսյանի նոթատետրն ու նրա փիս գրառումները, չէր լինի պալատական հեղաշրջումը. Փաստորեն Տեր-Պետրոսյանն է ամեն մանր-մունր բաներ գրի առել ու չարացել, մինչդեռ դրանք չհիշվող բաներ պետք է լինեին... Այստեղ են ասել՝ պոչավոր սուտ...

 

     —Ինքը մտահոգված է եղել իշխանության լեգիտիմությամբ, չի ցանկացել նախագահ դառնալ, «ուզեցել է Վազգենը դառնա, մինչդեռ նա չի ցանկացել, ու ինքը ստիպված համաձայնել է», իսկ իր քաղաքացիության «հիմնավորումը» մոգոնել է Վազգենը.... Դեհ, հասկանո՞մ եք, Վազգենը կենդանի չէ ու ամեն ինչ կարելի է բրդել նրա վրա։ Միայն թե հաստատ Վազգենը չէր Անձնագրային բաժնի պետին ասել, որ 10 տարվա բնակության տեղեկանք տա գոյություն չունեցող շենքի ու բնակարանի վրա.... Մինչդեռ իշխանության լեգիտիմության մասին մտածող Քոչարյանը իր տեղեկանքից պետք է որ իմանար, որ ինքն այդ բնակարանում չի ապրել... Ի վերջո, իր ասելով, Վազգենի «իրավաբանների խորհրդատվությունը վերաբերել է 10 տարվա քաղաքացիությանը», բայց ոչ չեղած շենքում ապրելուն.... 2003-ին Վազգենը չկար, բայց Քոչարյանի՝ ամեն գնով իշխանություն լինելու մարմաջը շատ տեսանելի էր.... Մի խոսքով, ծայրից ծայր ստում է....

     —Վազգենին խաբելու ու խորամանկորեն նախագահ առաջադրվելու պատմությունը բացարձակ այլ բան է։ Հենց Քոչարյանի կողմից խաբված լինելու գիտակցումը նրան ստիպեց կարճ ժամանակ անց դաշինքի մեջ մտնել Կարեն Դեմիրճյանի հետ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


     —Ասում է՝ Տեր-Պետրոսյանին ուլտիմատում չենք ներկայացրել, պատրաստ ենք եղել ազատված կարգավիճակում ու ավելի ազատ պայքարել նրա դեմ, հետո մոռանում է, թե ինչ է գրել, ու պատմում է, թե ինչպես են հետևողականորեն վերբովկա արել կամ փորձել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որպեսզի նրանք մնան պաշտոններում ու ծառայեն իրեն... Այսինքն, կրկին ստում է։ 
     —Թե Մանուշակ Պետրոսյանը ինչ է լսել Քոչարյանից ու հրաժարվել նրա հետ աշխատելուց, հենց իր ներկայությամբ Ազատության հրապարակում պատմել էր Տեր-Պետրոսյանը՝ Ցեղասպանությունը Սփյուռքից փող է բերում։ 
     Այս մարդը որոշել է ամբողջ նորագույն պատմությունը կեղծել հանուն իր անձի ու իր վրա մնացած բծերը մաքրելու....»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին