▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգայնականներին անհանգստացրել է Կարո Փայլանի հայերեն խոսքը Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (ASİMDER) կազմակերպությունը կրկին դժգոհ է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գործունեությունից: 

Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը գրում է, որ ազգայնականներին այս անգամ բարկացրել է Փայլանի հայերեն խոսքը Մեջլիսում:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայազգի պատգամավորը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ շնորհավորել էր Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ ու կոչ արել Թուրքիայի իշխանություններին պատշաճ կերպով արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկխոսության գնալու պատրաստակամության մասին հայտարարությանը:

«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին» նախադասությունը Փայլանն արտասանել էր հայերեն:



«Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական լեզուն թուրքերենն է, և դա ամրագրաված է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ: Երբ մի շարք քուրդ պատգամավորներ իրենց երդումը քրդերեն արտասանեցին, դա բողոքարկվեց, ու նրանց պարտադրվեց ևս մեկ անգամ արտասանել երդումը թուրքերեն: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայում ապրող ամեն ազգ Մեջլիսում սկսի իր լեզվով խոսել», - հայտարարել է ASİMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյն ու մեղադրել է հայազգի պատգամավորին խորհրդարանի ամբիոնն իր շահերի համար օգտագործելու, թուրք ազգին ցեղասպանության համար մեղադրելու համար:

Իսկ վերջին հայերեն նախադասությամբ, ըստ Գյուլբեյի, Փայլանը փորձել է «գաղտնի ուղերձ» հղել՝ ակնարկելով, որ շարունակելու է շահարկել Հայոց ցեղասպանության հարցը Մեջլիսում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին