▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար ժամանակներ ենք ապրում. բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից. Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:

Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:

 

 

 

 

 

 

 

 

Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ինստիտուցիոնալ հիշողությունը:

Այս ամենը փաթեթավորվում եւ քողարկվում է «մոդայիկ» ձեւակերպումներով ու կեղծ «մարդասիրական» գաղափարներով: Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից, քանդել այդ կարծրատիպերը:

Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձինք հայրենասիրությունը կենաց են որակում, պատմությունն էլ՝ ոչ էական առարկա:

Դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ: Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմ ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եւ մամոնան ու առանց իզմերի գոյությունը դատապարտված է, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:

Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»:

Կարդացեք նաև՝Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն

Կարդացեք նաև՝ Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին