▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթույլատրելի են ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը. ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: 

 

 

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերատակարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

 

 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:

Կարդացեք նաև՝ Շավարշ Քոչարյանը՝ Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին

Հիմա ինչ, նոր Սումգայիթ ենք ուզո՞ւմ. Նաիրա Զոհրաբյանն անհանգստացած է

Կոչ ենք անում ԱԳՆ հրավիրել Ղազախստանի դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել․ Էդմոն Մարուքյան

Հայ համայնքի ուղերձը Կարագանդայի բնակիչներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին