▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2019-ի առաջին աշխատանքային շաբաթը մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով. Շարմազանով

 

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։

1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,

2.2018 թվականի բյուջեյի թերի կատարում կամ կրճատում,

3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,

4.ՀԱՊԿ ում ՀՀ ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում,

Այս շարքը երկար է,բայց կա մեկ լավ լուր...
Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։

Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում....»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին