ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում ընդունելություն էր կազմակերպել և հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել լրագրողներին երկրի ու նաև խորհրդարանի համար բարդ տարում ճիշտ կատարած աշխատանքի համար:
«Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»-ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանը: