▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ, ծառայում եմ հայ ժողովրդին․ Փաշինյան

Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին