▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դմիտրի Մեդվեդևը ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մաղթել քաջառողջություն և հաջողություններ պատասխատանու պետական գործունեության մեջ:

ՌԴ կառավարության նախագահը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական մակարդակով ռուս-հայկական փոխգործակցության ակտիվացումը կնպաստի առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի հեռանկարային նախաձեռնությունների իրականացման համար, ինչպես նաև կխթանի ԵՏՄ շրջանակում ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը: 

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին