▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղից գոռալ, ճվալ… դեռ հունի մեջ չենք ընկել. Էդմոն Մարուքյան

 

 Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով անդրադարձավ այսօրվա միջադեպին` կապված Արման Բաբաջանյանի ելույթի հետ:

 

 

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով հնչեցված կարծիքներին, թե Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը գործել  ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերից:

«Այն, ինչ ասվեց Անդրանիկ Մանուկյանի մասին բացարձակ սուտ է: Դուք թեածին բառը օգտագործեցիք, դա ևս պռոպագանդայի էլեմենտ է: Ես թույլ չեմ տա, որ այն անձանաց մասին, որոնք իրենց կյանքը զոհաբերել են երկրի համար, սուտ տեղեկություն հնչեցվի: Ադրբեջանական թեզերը ներմուծվում են հայկական տեղեկատվական դաշտ: Պարոն Բաբաջանյան, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը: Ի՞նչն է Ձեզ ստիպում զրպարտել, շարունակական զրպարտությունով զբաղվել: «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին խորհուրդ կտամ չզբաղվել հակահայկական պռոպագանդայով»:

Ապա տեղից խոսեցին Մարուքյանն ու Բաբաջանյանը, և իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: 

Կարդացեք նաև՝ Կռիվ՝ Ազգային Ժողովում՝ Գագիկ Ծառուկյանի խնամու պատճառով

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին