▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:

Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս հարցի քննարկման ժամանակ նշեց, որ շահագրգռված են, որ էլեկտրամոբիլները շատանան: Վարչապետը նշեց, որ երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կարկասներ կան և դա շատ լուրջ խնդիր է: 

 

 

«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կարկասներն ենք, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են», - ասաց նա:

Ի դեպ, այս հարցը քննարկվեց բավականին թեժ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ էր, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ազատվի ավելացված արժեքի հարկից: Նրա պնդմամբ՝ սա կբերի եկամուտների նվազման: Նա դեմ քվեարկեց այս նախագծին:

 

Կարդացեք նաև՝ 

Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին