«Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեղուտի հանքի վերաբացման մասին. Սիրելի՛ ալավերդցիներ, թեղուտցիներ, նաև հորդորում եմ չտրվել շրջանառվող սուտ, մանիպուլյատիվ տեղեկություններին, դրանց չհավատալ և չշրջանառել դրանք»։ Արեն Մկրտչյանը նաև տարածել է իր հարցն ուղղված ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Բաբկեն Թունյանին. վերջինս, արձագանքելով գործընկերոջ հարցին, նշում է.« Անկեղծորեն, դուք, լինելով վարչապետի օգնականը, ավելի տեղեկացված եք, քան ես»: Հիշեցնենք, որ Թեղուտի հանքի նոր ներդրողը չի կարող սկսել հանքի շահագործումը, Valex- ը 4000 դոլար պարտքի համար դատական հայց է ներկայացրել:
Նշենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունից Արեն Մկրտչյանն իր մեկ այլ ելույթում պատրաստակամությունն է հայտնել համագործակցել Անդրանիկ Քոչարյանի հետ: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է խորհրդարանական մեծամասնությունից:
Արեն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է նաև Զինված ՈՒժերի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների մասին: