▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հիշում ենք և պահանջում. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդում

Արցախի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկայի հետ

Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն իր ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով. Աշոտյան



2019-01-22 10:36:46

 

Դեռևս օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկի մասին. շաբաթներ անց պարզ դարձավ, որ խոսքը Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մասին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Տվյալ նախաձեռնությունը մի պահ քննարկման առարկա դարձավ փորձագիտական շրջանակներում, իսկ քաղաքական հարթության մեջ, անհամեստ չհնչի, այս խնդիրը Ազգային Ժողովում բարձրաձայնվել է հիմնականում իմ կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանների միջոցով:

Երկար ժամանակ է, ինչ հարցին հանրային եւ քաղաքական անդրադարձ չկա, թեպետ այն եւ ընթացքի մեջ է, եւ լուրջ քաղաքական եւ իրավական խնդիրներ է բարձրացնում:

Ու՞մ է պետք այս նախաձեռնությունը

 

 

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում խուսափեց իմ հարցին ուղիղ պատասխան տալ, թե սա ում նախաձեռնությունն է, Հայաստանի թե Ռուսաստանի: Նման հարց քննարկվում էր նաեւ մեր իշխանության օրոք, եւ մեր ռուս գործընկերները ըմբռնումով եւ հարգանքով են վերաբերվել մեր այն մոտեցմանը, որ, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում հայկական գաղթօջախների անվտանգության խնդիրները, ճիշտ կլինի նման ծրագիր իրականացնել ՀԱՊԿ-ի մանդատի ներքո, անդամ երկրների մասնակցությամբ:

Վարչապետն ու ԱԳ նախարարությունը պնդում էին, որ հայկական զինված ուժերի Սիրիա գործուղման հարցը բարձրացրել են Սիրիայի իշխանությունները եւ սիրիահայ համայնքը: Այդ պնդումները մինչ այսօր օդից կախված են, քանզի ամիսներ շարունակ որեւէ նամակ, փաստաթուղթ չի հրապարակվել նման կոչով: Հակառակը, իմ ունեցած տեղեկություններով հալեպահայ համայնքը բավականին հոռետեսականորեն է տրամադրված այս հարցում՝ շատ լավ հասկանալով ծագող բոլոր խնդիրները, այդ թվում՝ համայնքի անվտանգությանը վերաբերող:

Առավել քան համոզված եմ, որ նախաձեռնության թարմացումը արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մտքում ունենալու Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու պրիմիտիվ հաշվարկը:

Զորախումբ թե՞ առաքելություն

Այս հարցի շուրջ կա նաեւ տերմինաբանական վեճ: Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն խուսափում է զորախումբ, զինված ուժեր եզրույթների օգտագործումից, գործածելով առաքելություն բառը: Այսպես Փաշինյանը պատասխանեց անցյալ տարի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում իմ հարցին՝ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականզերծման եւ բժշկական առաքելություն:

Իրեն բնորոշ բառախաղով վարչապետը հերթական մոլորության թակարդն է լարում մեր հասարակության համար, քանի որ անկախ այն հանգամանքից, որ հայտարարվել է հիմնականում ականազերծավորների, բժիշկների եւ վարորդների մասին, եթե նրանք ներկայացնում են Հայաստանի Զինված ուժերը, ապա բոլոր դեպքպերում զինավորական եւ իրավական տեսակետից զինվորականներ են: հավելենք նաեւ , որ ենթադրաբար զորախմբի կազմում լինելու են նաեւ մարտական առաքելությամբ զինվորներ եւ սպաներ՝ զորախմբի անվտանգությւոնը ապահովելու համար:

Ինչու՞ են անարգում օրենքը:

Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարեւոր նրբություն է: Գործող իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս): Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, եւ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի: Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլեւ Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների եւ պահպանության ամրագրման կարեւրոագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայակական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նապատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արեւմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը:

Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի բացառապես երկրի շահերի վրա, եւ չծառայի մի հոգու անձնական իշխանությունը սպասարկելուն՝ ի հաշիվ մեր պետության, մեր քաղաքացիների եւ մեր զինվորների:

Հ.Գ. Թե մինչ այսօր ինչ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել Հայաստանը, կարող ենք ծանոթանալ mil.am կայքից: Շեշտեմ, որ բոլոր դեպքերում նրանք կազմակերպվել են գործող օրենսդրությանն համապատասխան:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.