▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ շահագրգռությունն է, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն առավել գործուն լինեն. Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ այն խնդրին, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը շարունակում են մնալ վարչապետին ենթակա կառույցներ և հաշվետու չեն խորհրդարանին:
«Ուզում եմ մեջբերել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հարցազրույցից, երբ ասում էր՝ քանի դեռ դատական համակարգը չի գտնվում անհրաժեշտ մակարդակի վրա, վարչապետը պետք է ունենա լծակներ` վերահսկելու դատարանները: Սա դիտարկե՞նք նաև պատճառներից մեկը ԱԱԾ-ն խորհրդարանին հաշվետու չդարձնելու համար»,- ասաց նա` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս մեջբերումը, ըստ երևույթին, անծանոթ էր վարչապետին, նա մի քանի վայրկյան ինչ-որ բան խոսեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ապա ասաց. «Անկեղծ ասած` տարօրինակ էր ձեր մեջբերումը վարչապետի՝ դատական համակարգը վերահսկելու մասին: Ես կարծում եմ` եթե նման հայտարարություն է եղել, ապա այն վրիպակ է կամ լրագրողի կամ պատգամավորի կողմից, որովհետև նման խնդիր չի կարող դրվել»:
Անդրադառնալով սուպերվարչապետության՝ պատգամավորի մատնանշած համակարգին, Փաշինյանն ասաց. «Նախ` հույս ունեմ, որ դուք նկատում եք, որ խորհրդարանի դերը և վերահսկող գործառույթները մեծանում են, կարող եմ բերել կոնկրետ օրինակներ: Համենայն դեպս, այն ակտիվությունը, որով կառավարության անդամները և առընթեր մարմինների անդամները հաշվետու են լինում խորհրդարանական խմբակցություններին եթե աննախադեպ չէ, ապա աննախադեպ է ժամկետի ու խտության առումով, և այդ խտությունը գնալով կմեծանա: Անձամբ իմ շահագրգռությունն է, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն առավել գործուն լինեն, որովհետև դա օգտակար է նաև կառավարության ղեկավարության համար, որպեսզի մենք լիարժեք տիրապետենք, թե ինչ է տեղի ունենում պետական կառավարման համակարգում»:
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման այս հատվածն ու այլ դրվագներ՝ տեսանյութում:

Դիտեք նաև՝ Իսկ ինչու՞ նրանք սպանեցին արքայազն Համլետին, չէ՞, ի վերջո, եթե ուրիշ պատճառ չլինի. Նիկոլ Փաշինյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին