▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ի՞նչ է վեթինգը և ինչպե՞ս այն կիրականացվի Հայաստանում

«Շեֆ ջան, ոնց որ տենց «չոտկի» չէիր ասում»․ Նիկոլ Փաշինյանը հիշեց «Կարգին հաղորդումը»

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց. Գագիկ Հարությունյանի օրերը հաշվա՞ ծ են

Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվի. Նիկոլ Փաշինյան



2019-02-20 18:05:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում մասնակցեց «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018»-ին։

«Հարգելի՛ դեսպաններ, հարգելի՛ հյուրեր, ՀՀ կառավարության անունից ողջունում եմ համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը։ Շատ կարևոր ժամանակաշրջանում է տեղի ունենում այս մրցանակաբաշխությունը։ Եվ այդ կարևորությունն ընդգծվում է նրանում, որ մարդու իրավունքների ոլորտը կարևորագույն հարց է, որ այդպես էլ 25 տարի հնարավոր չէր լինում լուծել ՀՀ-ում, ի վերջո ստացավ իր լուծումը։ Ես նկատի ունեմ այն փաստը, որ ՀՀ-ում տեղի են ունենում ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկվում։ Եվ սա իսկապես շրջադարձային իրադարձություն է, և որ այդպիսիք դարձան 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում այլևս ընտրություններ չեն կեղծվի, և կառավարությունը ցույց է տվել դրված նպատակի նկատմամբ նվիրվածությունը։

Փաշինյանը նշում է, որ այժմ ՀՀ-ում հաստատված է մի կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքնրի խախտում ցույց տվող անձանց ու նրանց շրջանակների դաշնակիցն ու հովանավորն է, այլ՝ այն անձանց ու կառույցների, որոնք պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ։

«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար»,- ընդգծում է նա։

 

Իսկ իրավունքների պաշտպանության համատեքստում, ըստ Փաշինյանի, առաջին անելիքն այն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ։

«Մարդը պետք է բարձրագույն արժեք լինի ոչ միայն կառավարության համար, այլ նաև՝ մարդը բարձրագույն արժեք լինի նաև մարդու համար։ Եվ սա մեր քաղաքական նոր իրողությունների կարևոր  հենասյուներից մեկը պետք է դառնա»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Մատենադարանում տեղի ունեցող մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ շնորհվեցին 10 անվանակարգում։

Ժողովրդավարության և իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար «Ազատության պաշտպան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Մարիա Կարապետյանին, ում բացակայության պատճառով մրցանակն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ 

Բոլորի հավասար մասնակցությունն ու զարգացումն ապահովող ներառական միջավայր ձևավորելու ուղղությամբ բացառիկ աշխատանքի համար «Համայնքային զարգացում» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրանուհի Հակոբյանին։

«Արդարադատաության մատչելիություն» անվանակարգում մրցանակը տրվեց Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար։

Եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու և կանանց և աղջիկներին ուսման կարևորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար «Ներառականության խթանում» մրցանակը ստացավ Ուսո Հաջի Նադոյանը։

Լրագրող Թաթուլ Հակոբյանին տրվեց «Մեդիագերազանցություն» մրցանակը՝ ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի պատրաստման, ազատ խոսքի և ազատ կամարտահայտությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար։

 

 

 

 

 

 

Առողջապահության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարի և ողջամիտ բարեփոխումների իրականացման և առողջապահական ծառայությունները Հայաստանի բոլոր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու համար «Կառավարության բարեփոխիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։   

«Համագործացկության ջատագով» մրացանակին արժանացավ «Չայխանա» մեդիահարթակը՝ մարդու իրավունքների, բազմակարծության, հակախտրականության և հավասար հնարավորությունների առաջմղման նպատակով միշտ սահմանային հարթությունների ամուր կապերի հաստատման և համագործակցության համար։

«Խիզախ կին» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վարդինե Գրիգորյանին՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն ու հավասար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարած տևական ու համարձակ գործունեության համար։

 

 

 

Հայաստանում երիտասարդների իրավունքները բարձրաձայնելու նպատակով, նրանց իրավազորման գործում տարված բացառիկ ներդրման համար «Երիտասարդ առաջնորդ» մրցանակին արժանացավ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանը։

«Ֆրանս-գերմանական հավասար հնարավորություններ» մրցանակը տրվեց «Հայկական ճամբար» ՀԿ-ին։  







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.