▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հաց բերողին գնահատողից մինչև հացից կտրողներ, ջուրը պղտորողներից մինչև բողոքող մաքրուհիներ

Արմուշը՝ Հայաստանում չապրելու որոշման, հոր կորստի, հանուն կնոջ տունը վաճառելու ցանկության մասին և ոչ միայն

Որպես ավագանի՝ ոչ միայն պայքարում եմ, այլև խնդիրը տեղ է հասնում. Արթուր Իսպիրյան

Հայկական ժամանակակից կինոքննադատության կարևոր ներկայացուցիչերից Զավեն Բոյաջյանի ծննդյան օրն է

Իրականության հետ կապ չունեցող լուրերին նույնիսկ բացասական չեմ վերաբերվում. Աննա Հակոբյան



2019-02-21 14:59:19

«Իմ լրագրողական գործունեության ընթացքում  միշտ աշխատել եմ այնպես անել, որ մեր թերթում հրապարակված աղմկահարույց նյութը կարդալիս, որոնք վերաբերում են իշխանությանը, Բաղրամյան 26-ում կարդացող որևէ մեկը դրա վրա չծիծաղի»,-այսօրվա ասուլիսում, պատասխանելով իր մասին մամուլում մերթընդմերթ հայտնվող հրակարակումներին, ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

Ասուլիսը հիմնականում նվիրված էր «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների 6 ամսվա գործունեությն ամփոփմանը: 

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ։ Այդ գումարից ծախսվել է 236 մլն դրամ, այս պահին առկա է 622 մլն դրամ մնացորդ։ Հայտնել է   Աննա Հակոբյանը. նա ասել է, որ հիմնադրամի վեց ամսվա ընթացքում ունեցել են 2 գործուղում՝ նաեւ դրամահավաքի նպատակով։ Այդ գործուղումների վրա ծախսվել է 832 հազար դրամ, հավաքագրած գումարը եղել է 97 մլն 440 հազար դրամ, իսկ մյուս գործուղման ծախսը պահանջել է 3 մլն 642 մլն դրամ, եւ 75 մլն դրամ գումար է հավաքագրվել։

Աննա Հակոբյանը հայտնել է, որ «Իմ քայլը» հիմնադրամն ունի 16 աշխատակից՝ գործադիր տնօրեն, սոցիալական եւ առողջապահական ծրագրերի համակարգող, կրթական ծրագրերի համակարգող, մշակութային ծրագրերի համակարգող, հանրային կապերի պատասխանատու, մամուլի քարտուղար, դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու, «Քայլ առ քայլ» ծրագրի փորձագետ, շինարարական ծրագրերի պատասխանատու, ծրագրերի գծով պատասխանատու եւ գործադիր օգնական։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, պատգամավոր Վահագն Թեւոսյանը, դերասան Արսինե Խանջյանը, երգիչ-երգահան Սերժ Թանկյանը եւ այլք։

Վարչապետի տիկինն իր խոսքում նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը դեռեւս չունի տարածք, այս պահին վարձակալած տարածքում են, եւ բացի այդ՝ ձեռք չեն բերել որեւէ գույք, աշխատողներն էլ աշխատում են սեփական տեխնիկայով։

Ինչ վերաբերում է հիմնադրամի նվիրատուների քանակին՝ Հակոբյանը հայտնել է, որ դրանք 114-ն են՝ կազմակերպություն կամ անհատ։ Ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 մլն դրամ, որի նպատակը Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգումն է, իսկ ամենափոքր նվիրատվությունը՝ 1000 դրամ՝ անհատ քաղաքացուց։

Հիմնադրամի նախագահն ասել է, որ գործառնական ծախսերը կազմել են մոտ 24 մլն դրամ՝ աշխատավարձերի եւ գործուղումների համար։ Ի դեպ՝ այս ամիսների ընթացքում հիմնադրամը մուծել է մոտ 3 մլն դրամ հարկ։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.