▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը մեր ժողովրդի էքզիստենցիալ կյանքի պաշտպանությունն է. Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» արաբերեն գրքի շնորհանդեսը:

Միջոցառման սկզբում գրքի վերաբերյալ գիտական զեկույցով հանդես է եկել Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի գիտական քարտուղար, ԵՊՀ դոցենտ Արթուր Իսրայելյանը, ով իր խոսքում ընդգծել է աշխատության գիտական արժեքը՝ ներկայացնելով գրքում տեղ գտած ժամանակագրական և փաստագրական մի շարք տվյալներ:

Շնորհանդեսի մասնակիցներին ուղղված իր խոսքում գրքի հեղինակ Արշակ Փոլադյանն ընդգծել է արաբախոս ընթերցողի սեղանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը փաստարկված և համակողմանի ներկայացնող աշխատության հայտնվելու կարևորությունը:    
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Արշակ Փոլադյանին այս կարևոր նախաձեռնությունն իրականացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



«Մենք՝ հայերս, բավական ինքնավստահ և հպարտ ժողովուրդ ենք, գիտենք մեր պատմությունը, գիտենք և գնահատում ենք մեր ինքնությունը: Մենք որևէ մեկից մեզ ավելի բարձր չենք դասում, բայց գիտենք այն քաղաքակրթական արժեքը, ներդրումը, որ մենք դարեր շարունակ ունեցել ենք մարդկության պատմության մեջ: Եվ այդ առումով այն, ինչը վերաբերում է Արցախին, մեր եղբայրներին և քույրերին, վերաբերվում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում, որովհետև Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն»,-ասել է նա։

ԱԳՆ մամուլի և հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտգործնախարարության ղեկավարությունը, դիվանագետներ, գիտական և դիվանագիտական շրջանակի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին