▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն են հանձնել Բուրկինա Ֆասոյի և Պորտուգալիայի նորանշանակ դեսպանները

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա): 
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը: 
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարևորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր իմ հավատարմագրերը ներկայացնել Հայաստանի նախագահին:
Իհարկե, գիտեք, որ գործնականում ծառայությանն անցնելն անմիջապես կարագացնի մեր բարեկամական հարաբերություններիբ զարգացումը Հայաստանի հետ: Մենք եկել ենք այստեղ՝ զարգացնելու բարեկամական, մշակութային, տնտեսական հարաբերությունները:
Կարծում եմ՝ տնտեսական հարաբերությունների միջոցով ամեն բան արագ կստացվի, ուստի մենք աշխատելու ենք՝ ստեղծելու բազային փաստաթուղթ, որը թույլ կտա իրականացնել այս ամենը:
Նախագահի հետ լավ զրույց ունեցանք: Նա խոստացավ օգնել զարգացնելու մեր հարաբերությունները, ամրապնդելու ուս հստակեցնելու դրանք հստակ գործողությունների միջոցով: Աշխատելու ենք հասնելու այս նպատակին»,-իր հարցազրույցում ասել է Անտուան Սոմդան:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա): 
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը: 
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարևորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր իմ հավատարմագրերը ներկայացնել Հայաստանի նախագահին:Իհարկե, գիտեք, որ գործնականում ծառայությանն անցնելն անմիջապես կարագացնի մեր բարեկամական հարաբերություններիբ զարգացումը Հայաստանի հետ: Մենք եկել ենք այստեղ՝ զարգացնելու բարեկամական, մշակութային, տնտեսական հարաբերությունները:Կարծում եմ՝ տնտեսական հարաբերությունների միջոցով ամեն բան արագ կստացվի, ուստի մենք աշխատելու ենք՝ ստեղծելու բազային փաստաթուղթ, որը թույլ կտա իրականացնել այս ամենը:Նախագահի հետ լավ զրույց ունեցանք: Նա խոստացավ օգնել զարգացնելու մեր հարաբերությունները, ամրապնդելու ուս հստակեցնելու դրանք հստակ գործողությունների միջոցով: Աշխատելու ենք հասնելու այս նպատակին»,-իր հարցազրույցում ասել է Անտուան Սոմդան:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ  Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել նաև մեր երկրում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման: Ընդգծելով հայ-պորտուգալական սերտ պատմական առնչությունները՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը նաև ունի հիանալի ապագա: Դեսպան Պինեյրուն Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

 

 

«Մեծ պատիվ է ինձ համար այսօր ներկայացնել իմ հավատարմագրերը՝ որպես Հայաստանում Պորտուգալիայի դեսպան: Հիանալի զրույց ունեցանք նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Մենք կիսում ենք բոլոր հնարավոր ուղղություններով մեր հարաբերություններում առաջ շարժվելու ցանկությունը: Մասնավորապես, խոսքը տնտեսական, քաղաքական, մշակութային ուղղությունների մասին է:

Մենք երկարատև լավ հարաբերություններ ունենք Պորտուգալիայի և Հայաստանի, ինչպես նաև պորտուգալացի և հայ ժողովուրդների միջև: Մենք Պորտուգալիայում ունենք հայկական մեծ ժառանգություն՝ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամը: Այն ամենամեծ մասնավոր հիմնադրամն է մեր երկրում, որը զբաղվում է արվեստի, գիտության, կրթության հարցերով: Այն գերազանցության չափանիշ է, որն ունի հայկական անուն՝ Գյուլբենկյան:

Կարծում եմ կա անկեղծ ցանկություն՝ առաջ շարժվել ավելի ինտենսիվ տնտեսական հարաբերություններով, ինչպես նաև ընդլայնել առևտուրը, ներդրումներ անել այն ոլորտներում, որոնք ունեն ֆանտաստիկ ապագա, ինչպես բարձր տեխնոլոգիաները: Պետք է նշեմ, որ մենք ներդրումներ պետք է անենք նաև մշակույթի ոլորտում, որպեսզի Հայաստանին ավելի լավ ճանաչեն Պորտուգալիայում, իսկ Պորտուգալիային՝ Հայաստանում: Սա կնպաստի զբոսաշրջության աճին: Մենք մեծ տարածք ունենք, որը պետք է լցնել:

Մեր երկրներն ավանդաբար ընդհանուր կապեր են ունեցել, մեր երկու երկրներն էլ ունեն մեծ սփյուռք, որն աշխարհի ամեն անկյունում է: Ձեր երկիրը եվրասիական տարածաշրջանում է, իսկ Պորտուգալիան Եվրամիության անդամ է, լավ հարաբերություններ ունի Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հետ: Ուստի լավ երկկողմ ներդրում կլինի այն, որ կապենք այս յուրահատկությունները:

Որպես դեսպան՝ կփորձեմ առաջ մղել այս կամքը՝ անել ավելին, ամրապնդել ու ընդլայնել համագործակցությունը, ինչպես նշեցի, քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում»,-իր հարցազրույցում ասել է  Պաուլու Վիզեու Պինեյրուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին