▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հակամարտության բանակցությունների ձևաչափը չի փոխվելու. Ադրբեջանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը մեղադրել է ՀՀ իշխանություններին բանակցային գործընթացը խախտելու մեջ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իլհամ Ալիեւի հետ կայանալիք հանդիպման օրակարգի մասին:

 

 

«Հայաստանի իշխանության հայտարարությունները բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին ոչ այլ ինչ են, քան բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի տանելու, խափանելու փորձեր: Այդ ամենի պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմի վրա է մնում», -ասել է Հաջիեւը «Интерфакс»-ի ադրբեջանական գործակալությանը:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ձևաչափը հայտնի է, այն փոփոխելը քննարկման առարկա չէ ու չի էլ կարող լինել:

«Բանակցային գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև», - ասել է Հաջիեւը:

Նրա խոսքերով, 2 երկրների ղեկավարների՝ Նիկոլ փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի 3 անգամյա շփումները եւ ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումները բանակցությունների առկա ձեւաչափի վառ օրինակն են:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Նա նշել էր, որ նախատեսում է ոչ օրակարգային հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի հետ, որի գլխավոր ուղղությունը կլինի բանակցային ձևաչափի քննարկումը:

Աղբյուր՝ armtimes.com

Կարդացեք նաև՝ Ժողովրդի ուժով հասել ենք կառավարական կարգավիճակի, որ մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ գործե՞նք. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին