▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն պատասխանել է Արթուր Վանեցյանին

Ադրբեջանը ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանն` Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Ադրբեջանը կդիմի միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին:

«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Կարդացեք նաև Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք. Արթուր Վանեցյանն՝ Արցախում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին