▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում: Հիմա մի քանի հարց իրեն... Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում: Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են: Փաստորեն Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ է համարվում: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը, և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են՝ ըստ մերօրյա Ջեֆերսոնի: Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70% քվեներից... Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր-Պետրոսյանը գրեթե 85% էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

 

Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր: Բա ո՞ւր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին