▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ բանակցային ֆորմատը․ Նիկոլ Փաշինյան

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

 Բրյուսելում կայացած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսին, վարչապետ Փաշինյանը լրագրողի հարցին, թե Ալիեւի հետ հանդիպումներից կան արդյոք նոր շեշտադրումներ, որոնք հնարավոր է հրապարակել, ասել է.

 

«Գիտեք, մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, եւ մենք ըստ էության Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների եւ նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել, հետեւաբար ձեր հարցի մեջ մի փոքր թյուրըմբռնում կա՝ ասելով՝ կա ինչ-որ բան ավելացնելու, մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել։

Ինչպես ասացի, որ արդեն ասել եմ Թեհրանում, առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետեւ մենք կարծում ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ է նախեւառաջ արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակն է բանակցային գործընթացում ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»։

Ասուլիսն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի և Ժան-Կլոդ Յունկերի հետ

 

 

 

Ինչպե՞ս ԵԽ պաշտոնյան հայերեն ողջունեց ՀՀ պատվիրակությանը, բայց դժվար արտաբերեց ազգանունները

 

Որքան ավելի մեծ լինի ԵՄ օգնությունը, այնքան ավելի արագ կընթանան մեր բարեփոխումները․ Փաշինյանի ելույթը՝ ԵԽ-ում

 

Նիկոլ Փաշինյանը Բելգիայի հայազգի գործարարների հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հարցեր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին