▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ անում դա ձեզ սևացնելու նպատակով. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 «Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ որ այսօր Գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է համարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթը և պարտավորեցրել է քաղաքապետարանին փոխել տեխնիկական բնութագրերը համապատասխանեցնելով գնումների մասին օրենսդրությանը։

 

Դեռևս նախորդ 9 Կամազների դեպքում ես բարձրաձայնեցի այս խնդիրը, սակայն աշխատակազմը ականջալուր չեղավ, իսկ քաղաքապետի տեղակալը վստահորեն հայտարարեց, որ գնումների մասին օրենսդրության խախտում չի եղել, իսկ հետագայում քաղաքապետի մամլո խոսնակը հավաստիացրեց, որ օրենքի տառը անգամ չի խախտվել․․․

Հարգելի գործընկերներ, երբ ես խնդիր եմ բարձրաձայնում, չեմ անում դա ձեզ սևացնելու նպատակով, այլ ակնկալում եմ խնդրի լուծում, իսկ դուք կարծես թե խնդիրը դնելով մի կողմ սկսում եք ինքնանպատակ հակադարձել ինձ։

Հուսով եմ, որ շտկված տեխնիկական բնութագրերով մրցույթը կհայտարարվի և լավագույն արժեքով և պայմաններով քաղաքապետարանը ձեռք կբերի նոր աղբահավաք մեքենաներ, որ կազմակերպությունից էլ որ դա լինի»։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ էր տարածել՝ «Հանուն մաքուր Երևանի և հանուն աղբահանության նոր ճգնաժամի կանխման դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին» վերնագրով: 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին