▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դո՛ւք եք որոշում այլ մարդկանց տեղը ձեր կյանքում և ձեր տեղը ուրիշների կյանքում. Լենա Նազարյան

«ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի, երեխաների իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ների ու պատգամավոր Արման Բոշյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում հյուրընկալվել էին տարբեր մարզերի դպրոցականներ: 
Խոսքիս այս հատվածն այն հիմնական ուղերձն է, որ ուզում էի հասցնել մեր հյուրերին: Ուրախ եմ, որ համաձայնվեցին ինձ հետ::
Սիրելի՛ երեխաներ, 
Սովորաբար ասում են, թե երիտասարդները և դեռահասները երկրի ապագան են, սակայն, հիշե՛ք, դուք նաև մեր երկրի ներկան եք։ 
Դուք այսօր ոչ միայն ձեր անհատական կյանքն եք ապրում և ապագան կառուցում, այլև՝ մեր երկրի կրթության ոլորտի՝ դպրոցների, աշակերտության ներկայացուցիչներն եք` հե՛նց այսօ՛ր, հիմա՛։ 
Վաղը դուք քվեարկության իրավունք եք ձեռք բերելու, սակայն, շատ որոշումներ կայացնելու իրավունք դուք ունեք հե՛նց այսօ՛ր։ 

 


Դո՛ւք եք այսօր որոշում ինչպես սովորել, որքան գիտելիք ձեռք բերել, ինչպես կիսել ձեր գիտելիքը ձեզ մոտիկ կամ հեռու ընկերների, այլ հասակակիցների հետ։ 
Դո՛ւք եք որոշում ուշադիր և հոգատար լինել ձեր ապրած միջավայրի հանդեպ, ձեր կողքին ապրող մարդկանց հանդեպ:
Դո՛ւք եք որոշում հարգել ձեզ նման կամ ձեզնից տարբերվող մարդկանց։ 
Դո՛ւք եք որոշում ազատ ու բաց լինել, ճանաչել աշխարհը։ 
Դո՛ւք եք որոշում չհրաժարվել դժվարին ճանապարհներից, քանի որ դրանք օգնելու են ձեզ փոխվել ու փոխել ձեր միջավայրը։ 
Դո՛ւք եք որոշում այլ մարդկանց տեղը ձեր կյանքում և ձեր տեղը ուրիշների կյանքում։ 
Այս ամենը դո՛ւք եք որոշում ամեն-ամեն օր»,-գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով նաև իր ելույթը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին